Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է
Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի մատին մեծ ադամանդով մատանի են նկատել:
24-ամյա իսպանացի մոդելը երեկ՝ հունիսի 20-ին, ներկա է եղել աշխարհի 2018 թ. առաջնության B խմբի 2-րդ տուրի Պորտուգալիա-Մարոկկո խաղին: Եղել է ընկերների հետ: Կրել է Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականի 7 համարով մարզաշապիկը: Նաեւ ունեցել է դրոշ ու ակտիվորեն աջակցել է իր սիրելիի թիմին: Հենց այդտեղ էլ լուսանկարիչները տեսել են նշանադրության մատանին:
Կրիշտիանուն եւ Ջորջինան ծանոթացել են 2016 թ. «Dolce & Gabbana»-ի երեկույթներից մեկի ընթացքում: Նրանց առաջին անգամ միասին նկատել են 2016-ի նոյեմբերին Փարիզում: Առաջին անգամ միասին հանրության առջեւ են դուրս եկել 2017-ի հունվարի 9-ին՝ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ:
2017-ի նոյեմբերին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Ալանա Մարտինան: Ռոնալդուն նաեւ 1 որդի ունի՝ 8 ամյա Կրիշտիանու կրտսերը, եւ 1 տարեկան երկվորյակները՝ Էվան ու Մատեոն: Էվան ու Մատեոն լույս աշխարհ են եկել փոխնակ մոր միջոցով, իսկ Կրիշտիանու կրտսերի մոր անունը հայտնի չէ: Ջորջինան մեկ առիթով նշել է, որ իրեն 4 երեխայի մայր է համարում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում