Մոլդովայում կոչ են արել դուրս գալ քաղաքացիական անհնազանդության՝ «ինչպես Հայաստանում»
Քիշնևի բնակիչների կողմից քաղաքապետ ընտրված, բայց քաղաքային դատարանի որոշմամբ մանդատից զրկված Անդրեյ Նեստասեն կոչ է արել իր ընտրողներին դուրս գալ բողոքի ակցիայի: Փողոց դուրս գալու կոչով են հանդես եկել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք դժգոհ են դատավորների ինքնիրավչությունից և իշխանությունների լռությունից, գրում է «Независимая Газета»-ն:
Նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ Քիշնևում ընտրությունների վերաբերյալ դատարանի որոշումը շատ հարցեր է առաջացնում: Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով դատավճիռը, որը ոչ միայն չի ճանաչել Անդրեյ Նեստասեի մանդատը, այլև չեղարկել է քաղաքապետի երկու թեկնածուների արդյունքները:
Մոլդովայի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Դորին Կիրտոակեն սատարել է Նեստասեի կոչը և հայտարարել է, որ քվեարկությունը հարկավոր է պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով՝ բողոքի ակցիաներից մինչև քաղաքացիական անհնազանդություն՝ «ինչպես Հայաստանում»:
Հակառակ սպասումների՝ ընտրությունների արդյունքներով տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են քաղաքական գործիչներին և շարքային քաղաքացիներին կասկածել, որ երկրում հնարավոր է ինչ-որ բան փոխել, եթե դուրս չգալ փողոց՝ ինչպես Հայաստանում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի