Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն
Հունիսի 27-ին Վաշինգտոնի կենտրոնական պուրակում բացվելու է Հայաստանին և Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Սմիթսոնիան մշակութային հաստատության կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային բազմազանությունը, ինչպես նաև՝ հայերի բնավորությանը բնորոշ հատկանիշները, պատմում է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը.
«Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», եւ մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ կապը հայկական տան, օջախի հետ, տեսնեն, որքան կարևոր է հայի համար հյուրեր ընդունել, զգան հայերի հյուրասիրություն ու մեծահոգությունը»:
Փառատոնի շրջանակներում Հայաստանից ժամանած խոհարարը սովորեցնելու է ցանկացողներին հայկական ուտեստներ պատրաստել: Երևանից և Գյումրիից ժամանած երաժիշտներ, խաչքարագործ, դարբին, քարագործ, գորգագործ՝ հայ արհեստավորները տեղում սովորեցնելու են բոլոր ցանկացողներին ավանդական արհեստներ, իսկ առանձին տաղավարում մարդիկ կարող են համտեսել եւ գնել հայկական գինիներ, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանում գինեգործության պատմությանը:
«Չեմ բացելու բոլոր գաղտնիքները, սակայն, բազմաթիվ հաճելի անակնկալներ են լինելու»:
Հայկական ուտեստների առանձնահատկությունը փոխանցելու համար որոշվել է նույնիսկ Վաշինգտոնի ազգային պուրակում իսկական հայկական թոնրի լավաշ թխել: Հատուկ դրա համար Հայաստանից թոնիր է բերվելու, իսկ Հայաստանից ժամանած մասնագետը տեղում սովորեցնելու է բոլոր ցանկացողներին իրենց սեփական տներում թոնիր կառուցել:
Յուրաքանչյուր տարի Սմիթսոնիան փառատոնի այցելուների թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նրանք բոլորը հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայկական մշակույթին եւ հյուրասիրությանը, այլև կրկնօրինակել հայկական ավանդույթները: Իսկ երեկոյան Վաշինգտոնի կենտրոնում հնչելու է հայկական երաժշտություն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի