Լապշինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում՝ խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը LiveJournal-ի իր էջում պատմել է, որ հունիսի 19-ին հանդես է եկել Նյու Յորքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 38-րդ նստաշրջանում:
Իր հրապարակման մեջ բլոգերը պատմել է, որ նիստին խոսել է 2017 թվականի սեպտեմբերին Բաքվի բանտից իր ազատ արձակման գործում սոցիալական ցանցերի դերի և վերջին շրջանում բռնապետական ռեժիմներում մամուլի նկատմամբ ճնշումների մասին:
Լապշինը գրել է, որ իր 15-րոպեանոց ելույթում պատմել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի և Բաքվի բանտում սպանված բլոգեր Մեհման Գալանդարովի մասին և հավելել է, որ իր մոտ տպավորություն է, որ իր ելույթն աշխուժություն է մտցրել լսարանում:
Բլոգերը հայտնել է նաև, որ ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում իր անունը երբեք չի նշվում բանախոսների ցանկում՝ ադրբեջանական կողմից հնարավոր սադրանքների պատճառով:
Լապշինը հայտնել է դրա պատճառը՝ նշելով, որ ծանոթ դիվանագետներից մեկը պատմել է, որ ադրբեջանցիները մի անգամ «Խոջալու» բղավելով մտել են ՄԱԿ-ի պրոֆիլային հանձնաժողովներից մեկը, որտեղ քննարկվում էր Կենտրոնական Աֆրիկայում Սահելի ամայացման խնդիրը՝ շփոթելով սենյակը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 38-րդ նստաշրջանում՝ պատմելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին: Բլոգերը շեշտել է, որ մտադիր է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին հարցերը բարձրացնել նաև այլ ատյաններում, այդ թվում՝ Բրյուսելում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ