Իսպանիայի թագավորի փեսան նախընտրել է պատիժը կրել կանանց գաղութում
Իսպանիայի ինֆանտա Կրիստինայի ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, որը դատապարտվել է կոռուպցիայի համար, ժամանել է բանտ, որտեղ պետք է կրի իր մոտ վեց տարվա պատիժը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Confidencial թերթին:
Ֆելիպե IV թագավորի փեսան կիրակի Ժնևից վերադարձել է Մադրիդ, իսկ հաջորդ առավոտյան ժամանել է Իսպանիայի մայրաքաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ավիլա քաղաքի «Բրիևա» բանտ: Նշվում է, որ Ուրդանգարինն ինքն է ընտրել երկրի ավելի քան 80 բանտերից հենց այս պատժիչ հաստատությունը:
Լրատվամիջոցի համաձայն՝ «Բրիևա»-ն կանանց գաղութ է հինգ սենյակով առանձին կորպուսով, բակով, ճաշարանով և հանդիպումների համար նախատեսված սենյակներով: Ուրդանգարինը պատիժը կկրի տղամարդկանց համար հատուկ հատվածում:
Իսպանիայի գերագույն դատարանը հունիսի 12-ին Noos կոռուպցիոն գործով վերջնական վճիռ էր կայացրել: Դատարանն Ինյակի Ուրդանգարինին դատապարտել է 5 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել փողերի յուրացման, անձնական նպատակներով ծառայողական դիրքի օգտագործման, խարդախության, հարկերի վճարումից խուսափելու համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի