Մակրոնների շքեղ սպասքը վրդովեցրել է ֆրանսիացիներին
Շատ ֆրանսիացիներ բացահայտ արտահայտում են իրենց դժգոհությունն այն կապակցությամբ, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ նրա կինը՝ Բրիջիտը, Ելիսեյան պալատի պաշտոնական ընթրիքների համար չափազանց թանկ ճաշասեղանի սպասք են գնել, չնայած նրան, որ նախագահի վարչակազմն անընդհատ բողոքում է սոցիալական օգնության համար պետական ծախսերի չափերից, հաղորդում է BBC-ն:
1200 առարկաներից կազմված սպասքն, անձամբ ընտրել է առաջին տիկինը: Ըստ պաշոտնական տարբերակի այն արժեցել է 50 հազար եվրո:
Ֆրանսիական երգիծական Le Canard Enchaîné ամսագիրը նշում է, որ սպասքի իրական գինը մոտ 10 անգամ ավելի շատ է եւ մոտ 500 հազար եվրոյի է հասնում:
Դրա հետ միաժամանակ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Մակրոնը բողոքում է, որ սոցիալական ծրագրերի համար չափազանց շատ փող է ծախսվում:
Ելիսեյան պալատը նշում է, որ իրերի արտադրության` 900 խոշոր եւ 300 փոքր ափսեների գումարը հատկացվել է արտադրական բյուջեից: Ելիսեյան պալատը 50 հազար եվրո է վճարել նկարիչների աշխատանքի համար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ