Հենրիխ Մխիթարյան․ Չավին աշխարհի ամենադանդաղ խաղացողներից է
Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում կազմակերպած միջոցառման ժամանակ խոսել է Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիի մասին։ Մխիթարյանն անդրադարձել է նաև Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Չավիի և Ռոնալդուի տարբերության մասին չեմ խոսի, այլ կասեմ, թե ինչն է միավորում նրանց։ Ֆուտբոլ խաղում են ոչ թե ոտքերով ու մարմնով, այլ գլխով։ Թե դու ինչքան արագ կամ դանդաղ ես, դա ուրիշ հարց է։ Առաջին հերթին կարևոր է, թե դու, որքան արագ ես մտածում խաղադաշտում։ Չավին աշխարհի ամենադանդաղ խաղացողներից է, սակայն մտածողության առումով ես չեմ կարող ինչ-որ մեկին համեմատել նրա հետ։
Ռոնալդուն անհավանական արագ է վազում։ Այդ իսկ պատճառով շատերը չեն նկատում, թե որքան ճիշտ դիրք է նա զբաղեցնում։ Մարդը կարող է բնատուր ֆիզիկական տվյալներ ունենալ, սակայն, եթե նրա գլխում դատարկություն է, ապա ֆուտբոլով զբաղվել չարժե»,- Մխիթարյանի խոսքն է փոխանցում rsport.ria.ru-ն։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում