Մզկիթների փակումից հետո Ավստրիայի կանցլերին սկսել են սպառնալ
Ավստրիայի ներքին գործերի նախարարության Սահմանադրության եւ ահաբեկչության դեմ պայքարի դաշնային գերատեսչությունը (հակահետախուզություն) Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցի դեմ սպառնալիքների վերաբերյալ հետաքննություն է սկսել, ինչպես նաեւ ուժեղացրել է նրա եւ երկրի կառավարության նախարարների պաշտպանությունը, հաղորդում է Ավստրիայի Österreich հրատարակությունը:
Ինչպես նշվել են ՆԳՆ-ում, հատուկ ծառայությունը քրեական հետաքննություն է սկսել այն անձանց դեմ, որոնք Facebook սոցիալական ցանցի միջոցով սպառնում են Ավստրիայի կառավարության ղեկավարին:
Ավստրիայի իշխանությունները կասկածում են, որ այդ սպառնալիքների հեղինակները Թուրքիայից եկած գաղթականներ են:
Հունիսի 8-ին Ավստրիայի իշխանությունները հայտարարեցին Ավստրիայում Հանուն մշակութային եւ սոցիալական համագործակցության թուրք-իսլամական միության մոտ 40 իմամների արտաքսման եւ մզկիթների փակման մասին, որոնք պայմանավորված էին իսլամի մասին օրենքի խախտմամբ եւ արտասահմանից ֆինանսավորմամբ:
Սեբաստիան Կուրցը այդ ժամանակ հատուկ շեշտել էր, որ Վիեննան պաշտպանում է կրոնի ազատությունը, բայց երկրում կան օրենքներ, որոնց պետք է հետեւել: Իր հերթին Ավստրիայի մուսուլման կրոնական համայնքը դժգոհել էր այս քայլից, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի անտեսի այդ եւ միջոցներ ձեռնարկի այդ որոշման դեմ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան