Էրդողանը հայտարարել է իրաքյան Քանդիլում ու Շենգալում ռազմական գործողություն սկսելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իրաքյան Քանդիլում և Շենգալում (Սինջար–tert.am) ռազմական գործողություն սկսելու մասին, հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը։
Էրդողանը հայտնել է, որ թուրքական օդուժի 20 կործանիչ ինտենսիվ հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ։
«Ես ասել էի, չէ՞, Իրաքում Քանդիլի մասին, Սինջարի մասին, հիշե՛ք։ Եվ մենք արդեն սկսել ենք այնտեղ մեր գործողությունը։ 20 կործանիչով զենքի պահեստներ ենք ոչնչացրել 14 դիրքերում»,- ասել է նա՝ շեշտելով, որ իրենք կանխում են Քանդիլը Թուրքիայի համար պոտենցիալ վտանգ դառնալու խնդիրը։
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
Օրեր առաջ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին մեկնաբանել էր Թուրքիայից հնչող հայտարարությունները, ըստ որոնց թուրքական ԶՈւ-ն ամեն պահի կարող է ռազմական գործողություն նախաձեռնել իրաքյան Քանդիլում։
«Իրաքի ինքնիշխանությունը խախտող ցանկացած գործողություն մեզ համար անընդունելի է»,- հայտարարել էր Աբադին։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան