Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ Է արել Եվրոպային՝ չմոռանալ «Ղրիմի անեքսիայի» մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն քննադատել Է Եվրոպայի երկրներին, որոնք, նրա կարծիքով «սկսել են մոռանալ Ղրիմի մասին», եւ կրկին հայտարարել Է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:
«Մենք չենք մոռացել Ղրիմի մասին եւ երբեք չենք մոռանա, դրա անեքսիան չենք ճանաչել ու չենք ճանաչի… Եվրոպայի որոշ երկրներ սկսել են մոռանալ Ղրիմի մասին: Մենք նրանց հիշեցնում ենք. եթե դուք այսօր մոռանաք Ղրիմի մասին, եւ եթե վաղն Ուկրաինայի հետ ինչ-որ բան տեղի ունենա, ապա դուք պատասխանատվություն կկրեք դրա համար»,- հայտարարել Է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում ղրիմցի թաթարների մշակույթի եւ օգնության ասոցիացիայի անդամների առջեւ: Նրա խոսքը մեջբերում Է Yeni Safak թերթը:
Իր հայտարարությունը Չավուշօղլուն արել Է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիս» կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Մուստաֆա Ջեմիլյովի ներկայությամբ, որոնք մասնակցում են ղրիմաթաթարական ժողովրդի տեղահանության 74-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան