Բելառուսում մի շարք պաշտոնյաներ են ձերբակալվել խոշոր կաշառքներ ստանալու համար
Բելառուսում մի շարք պաշտոնյաներ են ձերբակալվել խոշոր կաշառքներ ստանալու համար: Այդ մասին հայտարարել է երկրի պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլչիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խոսքը մի պաշտոնատար անձի, փաստի, քրեական գործի մասին չէ»,- ընդգծել է նա:
Խոսելով ձերբակալվածների մասին՝ Վակուլչիկը հաստատել է, որ նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են:
«Բայց այստեղ կարևոր է գուցե ոչ թե մակարդակը, այլ մասշտաբները… Մեծ կաշառքներ են»,- հավելել է Պետանվտանգության կոմիտեի ղեկավարը:
Նա չի նշել ձերբակալվածների անունները և պաշտոնները՝ խոստանալով ավելի ուշ տրամադրել ամբողջ տեղեկատվությունը:
«Փաստացիորեն, մենք այսօրվա դրությամբ ունենք բազմաթիվ փաստեր, որոնք տասնյակ հազարավոր դոլարներ են կազմում»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի նախագահի նախկին օգնական, Գրոդնոյի մարզի հարցերով տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն, որը ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին, կալանավորվել է:
Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Ռովնեյկոն ձերբակալվել է հանցանքի վայրում 200 հազար դոլար կաշառք ստանալու ժամանակ: Պաշտոնյան կասկածվում է դրամաշորթության և բիզնեսի ու «իր լիազորությունների մեջ մտնող հարցերի լուծման համար» տարբեր կոմերցիոն կառույցներից կաշառք ստանալու համար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան