ՄԻԵԴ-ը Ադրբեջանի դեմ որոշումներ է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 7-ին ադրբեջանական NIDA ընդդիմադիր շարժման նախկին անդամներ Ռաշիդ Հասանովի, Զաուր Գուրբանլիի, Ուզիր Մամեդլիի և Ռաշդատ Ախունդովի բողոքների վերաբերյալ որոշում է կայացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:
ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ 2013 թ. NIDA-ի ակտիվիստների ձերբակալությունները եղել են անօրինական և իրավունքի խախտմամբ:
Խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5.1-կետը (ազատության իրավունքը) և 18 կետը (քաղաքական նպատակներով իրավունքների սահմանափակումը):
ՄԻԵԴ որոշմամբ՝ նրանցից յուրաքանչյուրին որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է վճարվի 20 հազար եվրո, իսկ դատական ծախսերի փոխհատուցման համար 3-5 հազար եվրո:
Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսին ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել երկրում քաղբանտարկյալների առկայության հարցը:
Չնայած համաներման հրամանագրին՝ Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ քաղաքական մոտիվներով և շինծու մեղադրանքներով ձերբակալված տասնյակ լրագրողներ, քաղաքական գործիչներ, կրոնական և ընդդիմադիր ակտիվիստներ:
Համաներումը տարածվել էր 634 անձի վրա, որոնցից ազատ է արձակվել 607-ը:
Համաներվածների մեջ քաղբանտարկյալներն ընդամենը 12-ն են:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով քաղաքացիական աշխատանքային խմբի տվյալների համաձայն՝ այդ երկրում կա 142 քաղբանտարկյալ, իսկ ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի՝ 161:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան