Սևանա լիճը ներառվել է ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ տարածքում լավագույն 5 հանգստավայրերի ցանկում (լուսանկարներ)
Ռուսական «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ երկրների կտրվածքով ռուս զբոսաշրջիկների շրջանում այս ամռան համար ամենատարածված 5 հանգստավայրերի ցանկը:
Հայտնի է, որ ցանկում ներառվել է նաև Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհի» Սևանա լիճը:
Գործակալության տվյալներով՝ հանգստավայրերի լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Բուրաբայ (Ղազախստան), Իսըկ Կուլ լիճ (Ղրղզստան), Նարոչ լիճ (Բելառուս), Բիլգյայի լողափ (Ադրբեջան), Սևանա լիճ (Հայաստան):
«ՏուրՍտատ»-ի փոխանցմամբ՝ ռուս զբոսաշրջիկները մտադիր են տվյալ հանգստավայրերում անցկացնել 7-14 օր:
Նախնական հաշվարկի համաձայն`մեկօրյա հանգստի արժեքը տատանվում է 50-100 դոլարի սահմանում: Ի դեպ, տվյալ հանգստավայրերից ամենամատչելին Իսըկ Կուլն է՝ 50 դոլար, իսկ ամենաթանկը՝ Կասպից ծովի ափին գտնվող Բիլգյան՝ 100 դոլար:
Բուրաբայ հանգստավայր

Իսըկ Կուլ լիճ

Նարոչ լիճ

Բիլգյա լողափ

Սևանա լիճ



















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան