Պուտինը հայտնել է Ռուսաստանում բենզինի գների աճի պատճառը և «ուղիղ կապի» ժամանակ զանգահարել էներգետիկայի նախարարին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բենզինի գների աճն էներգառեսուրսների ոլորտում սխալ կարգավորման հետևանք է: Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում՝ պատասխանելով վերջին շրջանում վառելիքի գների մասին հարցին:
Նա նշել է, որ կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել խնդիրը լուծելու համար և հավելել է, որ գների բարձրացումն անթույլատրելի է:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում, անթույլատրելի է, սխալ է, բայց պետք է ընդունել, որ դա էներգետիկ ոլորտում սխալ կարգավորման հետևանք է»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ նվազեցվել են բենզինի և դիզելային վառելիքի ակցիզները և որոշում է կայացվել չեղարկել ակցիզների բարձրացումը, իսկ աշնանը միջոցներ կկիրառվեն շուկայում իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Նա կոչ է արել կառավարությանը և Հակամենաշնորհային ծառայությանը հետևել գործընթացին:
Վլադիմիր Պուտինը, բացի այդ, իրավիճակը պարզելու համար զանգահարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին: Պաշտոնյան հաստատել է, որ գների աճը կանգնեցվել է:
«Կառավարությունն ընդունել է միջոցներ, որոնք աշխատում են և դրական ազդեցություն են թողնում»,- ասել է նա:
Պուտինին նաև հումորային լուսանկար են ցույց տվել վառելիքի գների հետ կապված: Լուսանկարում պատկերված է Lada Kalina մեքենան: Նա նշել է, որ արդեն կան և ավելի նոր ավտոմեքենաներ՝ չնայած «Կալինա»-ն լավն էր:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի