Բիրմինգհեմի օդանավակայանում ինքնաթիռները խուսափել են բախումից (տեսանյութ)
Կիրակի Անգլիայի Բիրմինգհեմի օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել, որի տեսագրությունը հրապարակվել է համացանցում ու հայտնվել օգտատերերի ուշադրության կենտրոնում: Տեսանյութում ցուցադրվում է երկու ինքնաթիռների՝ բախումից խուսափելու պահը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ինքնաթիռներից մեկը պատրաստվում էր թռիչքի, իսկ մյուսը՝ վայրէջքի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մի պահ ինքնաթիռների միջև առավելագույն հեռավորությունը մոտ 150 մետր է եղել:
«Աստված իմ, նայե՛ք: Որքա՜ն մոտիկ է», - բացականչել է գետնից տեղի ունեցածին հետևող ականատեսը:
Վայրէջք կատարող ինքնաթիռի ուղևորներից մեկի խոսքով՝ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել:
«Կեցցե՛ մեր օդաչուն, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել», - գրել է նա Twitter-ում:
Բիրմինգհեմի օդանավակայանի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ սա իրականում «վերահսկվող մանևր» էր:
«Մենք հասկանում ենք, թե ինչու կարող էր այս տեսանյութը մտահոգություն առաջացնել, սակայն սա վերահսկվող մանևր էր՝ ստանդարտ միջոցառումների շարքից: Ծանրաբեռնված օդանավակայաններում նման բան տեսնելն անսովոր չէ», - նշել է օդանավակայանի ներկայացուցիչը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան