Պուտինը գերմաներեն խնդրել է ավստրիական ORF-ի լրագրողին չընդհատել իրեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավստրիական ORF հեռուստաալիքին հարցազրույց տալու ժամանակ խնդրել է իրեն ընդհատող լրագրողին համբերատար լինել ու լսել իրեն մինչև վերջ: Հատկանշական է, որ մի պահ Պուտինն այս արտահայտությունն արել է գերմաներեն: Այս մասին հայտնում է kremlin.ru-ն:
«Բարի եղեք, թույլ տվեք ասել», - ասել է Պուտինը:
«Եթե դուք համբերատար լինեք ու լսեք ինձ մինչև վերջ, ապա կիմանաք իմ տեսանկյունն այս հարցի շուրջ: Լա՞վ», - ասել է Պուտինը 45 րոպե տևած հարցազրույցի ժամանակ:
Նշվում է, որ այսպես Պուտինը պատասխանել է լրագրողի՝ Դոնբասում Boeing ինքնաթիռի կործանման մասին հարցին: Մինչև վերջ չլսելով նախագահի պատասխանը՝ լրագրողը փորձել է պարզել նրա դիրքորոշումն այս հարցում:
Հարցազրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ խնդրել է չընդհատել իրեն 2014 թվականին Ղրիմում ռուսական ուժերի ներկայության մասին հարցից հետո:
«Մի վայրկյան, թողեք՝ ասեմ: Դուք ուզում եք անընդհատ հարցե՞ր տալ, թե՞ ուզում եք լսել իմ պատասխանները», - ասել է Պուտինը:
«Seien Sie so nett, lassen Sie mich etwas sagen (Բարի եղեք, թույլ տվեք ասել)»,- հավելել է նա։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան