Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել ևս 40 ձերբակալված ընդդիմադիրի
Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել ձերբակալված ընդդիմադիրների երկրորդ խմբին, որի մեջ է մտել 40 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Տարեկ Վիլյամ Սաաբը, հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Դա նոր փուլ է, որը կշարունակվի հաջորդ շաբաթ»,- ասել է նա:
Ուրբաթ Վենեսուելայի սահմանադրական ժողովի նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկրի իշխանություններն սկսել են ազատ արձակել «քաղաքական բռնության» համար ձերբակալվածների առաջին խմբին: Ավելի ուշ երկրի գերագույն դատարանը հրապարակել է ազատ արձակվածների ցանկը, որի մեջ է ներառվել 39 մարդ:
Իր վերընտրվելուց հետո Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Սահմանադրական ժողովին՝ առաջարկելով ազատ արձակել մի քանի ընդդիմադիրների ազգային հաշտեցման համար: «Վենեսուելական քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գնահատականներով՝ երկրում կալանքի տակ է մնում ավելի քան 300 քաղբանտարկյալ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան