Վաշինգտոնը՝ ի նշան բողոքի, լքել է ՄԱԿ-ի կառույցի նիստը (տեսանյութ)
ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ ի նշան բողոքի, լքել է ՄԱԿ-ի Զինաթափման համաժողովի նիստը՝ այսպիսով բողոքելով ընդդեմ ՄԱԿ-ի այս կառույցի նախագահության փոխանցմանը Սիրիային: Նախքան հեռացումը, ԱՄՆ-ի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Վուդը լրագրողներին հայտնել է, որ սա խայտառակ օր է Զինաթափման համաժողովի պատմության մեջ, որը նման է խեղկատակության:
«Մենք չենք կարող աչք փակել Սիրիայի նախագահության հարցի վրա, որն աջակցում է այն ամենին, ինչի դեմ է պայքարում այս կառույցը»,-հայտարարել է դեսպան Վուդը:
Դեսպանի խոսքերով՝ զավեշտալին ոչ միայն Սիրիայի կողմից կառույցի ղեկավարման ստանձնումն է, այլ նաև այն, որ այսպիսով Սիրիան դառնում է այնպիսի կառույցի նախագահ, որը պետք է քիմիական զենքի պայմանագիր բանակցի, այն դեպքում, երբ ապրիլի 7-ին քիմիական հարձակում էր գործել Դոումայում:
Նա ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Դամասկոսի հանցանքների մասին բարձրաձայնելու կարևորությունը և կոչ արել իր գործընկերներին ևս հեռանալ համաժողովից:
Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահությունն հերթափոխության կարգով փոխանցվում է հաջորդ անդամ երկրին ամեն 4 շաբաթը մեկ:
Ռուսաստանն աջակցել է Սիրիային՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ կառույցը սուր և հատկապես տարածաշրջանային խնդիրների շուրջ քաղաքական հաշիվների մաքրման հարթակի վերածելուց: Դրա մասին է հայտարարել նիստին ներկա Ռուսաստանի ներկայացուցիչը:
Անդամ երկրներից Իսրայելը միացել է Վաշինգտոնին, իսկ Ֆրանսիան չի ուղարկել իր ներկայացուցչին համաժողովի նիստին: Իր հերթին Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ այլև չի մասնակցի հանդիպումներին:
Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի