Վրաստանը խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Դավիթ Դոնդուան հայտարարել է, որ երկիրը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը:
Ինչպես հայտնում է russian.rt.com կայքը, պաշտոնյան մանրամասնել է, որ նման որոշումը պայմանավորված է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ:
«Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը»,-ասել է Դոնդուան:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը. այդ մասին ասվում է հանրապետությունների ԱԳՆ կայքերում տեղադրված հաղորդագրություններում:
Կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և համագործակցության ձգտման հանձնառության մասին:
Դամասկոսը և Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսը և Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուա, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան