ԵՄ-ը կշարունակի Իրանում ներդրումներ կատարած եվրոպական ընկերություններին պաշտպանելու մեխանիզմների մշակումը
Եվրամիությունը մտադիր է շարունակել աշխատանքն Իրանում ներդրումներ կատարած եվրոպական ընկերությունների պաշտպանությանն ուղղված միջոցների և մեխանիզմների մշակման ուղղությամբ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք որոշել ենք շարունակել աշխատանքը Եվրամիության մեխանիզմների և միջոցների համակարգման հարցով, որոնք մշակվում են պաշտպանելու համար եվրոպական բիզնեսը, որն օրինական ներդրումներ է արել Իրանում», - հայտարարել է Մոգերինին:
Միևնույն ժամանակ Մոգերինին ընդգծել է, որ Եվրամիության համար միջուկային համաձայնագրի պահպանումը պայմանավորված է ոչ թե տնտեսական շահերով, այլ անվտանգությունն ապահովելու ձգտմամբ:
«Մենք հավատում ենք, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը կասկածի տակ կդնի անվտանգությունը տարածաշրջանում և Եվրոպայում»,- հայտարարել է Մոգերինին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրից հեռանալու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան