Տրետյակովյան պատկերասրահում տղամարդը վնասել է Ռեպինի «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» կտավը
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տղամարդը վնասել է արժեքավոր կտավներից մեկը, նրան տեղում ձերբակալել են։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Պատկերասրահի անվտանգության ծառայությունը միջադեպի մասին հայտնել է մայիսի 25-ի երեկոյան՝ ժամը 21.00-ի սահմաններում։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանները։
Տղամարդը մետաղական սարքով կոտրել է նկարի ապակին և կտավին լուրջ վնաս հասցրել։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել։ Թե ինչ կտավի մասին է խոսքը՝ Վոլկը չի նշել։
«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրն իրավապահ մարմիններում պատմել է, որ դա եղել է Իլյա Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» կտավը, որը հայտնի է նաև «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» անվանումով։ Ռեպինն այդ կտավը ստեղծել է 1883-1885 թվականներին։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան