Թեհրանը Եվրոպային 7 պայման է ներկայացրել՝ միջուկային գործարքը պահպանելու համար
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին եվրոպացի առաջնորդներին յոթ պահանջ է ներկայացրել, որոնք իրականացնելու դեպքում Թեհրանը պատրաստ է մնալ միջուկային համաձայնագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առաջնորդի պաշտոնական կայքը:
«Երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ն մի քանի անգամ խախտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, մինչ եվրոպացիները լռություն էին պահպանում: Այդ երեք եվրոպական երկրները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան) պետք է ապացուցեն, որ նրանք իրենց անազնիվ և անհուսալի չեն պահելու»,- ասված է նրա հաղորդագրությունում:
Գերագույն առաջնորդի խոսքով՝ Եվրոպան պետք է բանաձև մշակի՝ դատապարտելով ԱՄՆ-ի գործողությունները, պետք է երաշխավորի, որ նա չի բարձրացնելու հրթիռային ծրագրի մասին հարցը և չի միջամտի երկրի տարածաշրջանային քաղաքականությանը:
Նա նաև պահանջել է ապահովել իրանական նավթի վաճառքը: Բացի այդ, նրա խոսքով, եվրոպական բանկերը պետք է երաշխավորեն Իրանի հետ բիզնես գործարքների անցկացումը:
«Եթե ԱՄՆ-ին հաջողվի խանգարել մեր նավթի վաճառքին, մենք պետք է հնարավորություն ունենանք ցանկացողներին վաճառելու վառելիքի ծավալը: Եվրոպացիները պետք է երաշխիքների ձևով փոխհատուցեն դա և իրանական նավթ գնեն»,- նշել է նա:
Խամենեին նաև հայտարարել է, որ Եվրոպան պետք է «հակազդի» Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հետ կապված ԱՄՆ-ի փորձերին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 12 պահանջից բաղկացած ցանկ է ներկայացրել Իրանին՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Բացի միջուկային ռեժիմի խստացումից՝ Վաշինգտոնն այժմ փորձելու է հասնել Թեհրանի՝ մերձարևելյան տարածաշրջանում քաղաքականության փոփոխությանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան