Տղամարդը ներխուժել է օտար մարդկանց տուն, գինի խմել ու դաշնամուր նվագել
Կանադայում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը ներխուժել է օտար մարդկանց տուն և գինի խմել ու դաշնամուր նվագել այնտեղ, գրում է lenta.ru կայքը։
Դեպքը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում։ Ոստիկանություն ահազանգ է ստացվել հարևաններից, որոնք արթնացել երաժշտության բարձր ձայնից։
Քննությունը պարզել է, որ տղամարդը ներթափանցել է տուն, խմել սառնարանում գտնվող մեկ շիշ գինին, իսկ հետո սկսել դաշնամուր նվագել։ Երաժշտության ձայներն այդ պահին խանգարել են երկրորդ հարկում գտնվող բնակիչներին։
33-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա ստիպված կլինի դատարանի առաջ կանգնել հունիսին։ Արդեն հայտնի է, որ նրան մեղադրանք է առաջադրվել մասնավոր սեփականության անձեռնմխելիության խախտման ու տուն ներթափանցելու համար։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան