ԱՄՆ-ում լոբբիստական ընկերությունը «Ադրբեջանական լվացքատան» միջոցով գումարներ է ստացել
«Ադրբեջանական լվացքատան» միջոցով փոխանցված փողերի մի մասը գտնվել են ադրբեջանական մասնավոր ընկերության տնօրինության տակ, որը ԱՄՆ-ում լոբբիստների է վարձել: Այս մասին ասվում է Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնի (OCCRP) նոր հետաքննության մեջ:
Կենտրոնի հետաքննությունը ցույց է տվել, որ «Ադրբեջանական լվացքատան» կենտրոնում գտնվող ընկերությունները, մասնավորապես Metastar Invest-ը եւ Hilux Services-ը, ավելի քան 1,5 միլիոն դոլար են փոխանցել ««Renaissance Associates» խորհրդավոր ընկերության հաշիվներին, որը չունի ոչ կայք, ոչ էլ կոնտակտային տվյալներ:
Ընկերության միակ արտասահմանյան գործընկերը BL&A ընկերությունն է, որը գրանցված է Վիրջինիա նահանգում: Հենց այս ընկերությունն է ԱՄՆ-ում զբաղվել Բաքվի շահերի լոբբինգով, այդ թվում արշավների համար գումարներ փոխանցել սենատորներին եև կոնգրեսականներին, որոնք օտարերկրյա պետություններին բյուջեի բաշխման կոմիտեի անդամներ են:
Հետաքննությունը նշում է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում լոբբինգի հիմնական դեմքը պատգամավոր Էլհան Սուլեյմանովն է:
BL&A-ն զբաղվել է Բաքվի շահերի լոբբինգով` Ղարաբաղի հարցի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջով նավթամուղի ֆինանսավորման խնդրի վերաբերյալ:
Այսպես, 2008-2016 թվականներին ընկերության նախագահ Բոբ Լոուրենսը Կոնգրեսի հատկացումների ենթահանձնաժողովին Ադրբեջանին եւ Հայաստանին ֆինանսավորման տրամադրման վերաբերյալ խորհուրդներ է տվել: Իր ելույթներում նա ընդգծում էր Բաքվի նավթային եւ գազային ռեսուրսների կարեւորությունը եւ անգամ կոչ էր անում հեռացնել 907 օրենքի մի մասը՝ ազատության աջակցության օրենքի, որն արգելում է Ադրբեջանին ուղիղ օգնության տրամադրումը: Նա նաեւ պնդել է, որ Հայաստանը «հանցագործներին պաշտպանող եւ մարդու իրավունքները խախտող պետություն է»:
Նշվում է նաեւ, որ BL&A-ն գրանցված չէ որպես օտարերկրյա գործակալ: Տեխնիկապես «Renaissance» ընկերությունը, որից BL&A-ն միջոցներ է ստացել, ոչ մի կապ չունի Բաքվի հետ:
Սակայն «Renaissance»-ը ֆինանսավորվել է այն ընկերություններից, որոնք ներգրավված են «Ադրբեջանական լվացքատուն» սխեմայում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան