Էրդողանը սպառնացել է Իսրայելին
Էրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ)երկրները կբոյկոտեն իսրայելական ապրանքները: Էրդողանը հույս է հայտնել նաև, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան ևս այդպես կվարվի: Այս մասին հայտնում է թուրքական Hurberturk-ը:
«ԻՀԿ շրջանակներում մենք որոշում ենք կայացրել կոչ անել կազմակերպության ներկայացուցիչներին բոյկոտել իսրայելական ապրանքները: Ցանկանում եմ, որ ԻՀԿ անդամ երկրները էմբարգո կիրառեն Իսրայելի նկատմամբ և բացառեն իսրայելական ապրանքների առքը»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը կվերանայի հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում:
«Մենք կվերանայենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններ են, դրանցից հետո մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»,-հավելել է Էրդողանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան