Ի՞նչ չի կարող անել կինը Սաուդյան Արաբիայում․ արգելքներ,որոնց գոյությանը երբեմն դժվար է հավատալ (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայում կին լինելն, ինչ խոսք, դյուրին չէ։ Աշխարհի ամենաավանդապաշտ երկրներից մեկում կանայք իրավունք չունեն միայնակ ճանապարհորդելու, չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից և նույնիսկ կրթություն ստանալու պարագայում մնում են տանը։
AdMe.ru-ն առաջարկում է ծանոթանալ Սաուդյան Արաբիայի՝ կանանց հետ կապված ամենատարօրինակ օրենքներին, որոնց գոյությանն իսկապես դժվար է հավատալ։

Այս երկրում կանայք պարզապես իրավունք չունեն տեղաշարժվելու առանց տղամարդու։ Տղամարդ խնամակալը, ում կոչում են մահրամ, ուղեկցում է կնոջը գրեթե ամենուր։ Առանց մահրամի թույլատվության կինը չի կարող ցուցմունք տալ, լքել երկիրը, աշխատանքի տեղավորվել կամ համալսարան ընդունվել։ Մահրամը կարող է լինել նրա հայրը, եղբայրը,ամուսինը կամ որևէ ազգական։

Սաուդյան Արաբիայի կանայք երկար տարիներ զրկված են եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։ Այդ արգելքը չեղարկվել է միայն վերջերս և նոր՝ կանանց վարորդական իրավունք տրամադրել թույլատրող օրենքը ուժի մեջ կմտնի արդեն այս տարի։
Հասարակական տրանսպորտից սաուդացի կանայք օգտվելու հնարավորություն գրեթե չունեն։ Նրանք կարող են օգտվել մետրոյից, որտեղ կանանց համար նախատեսված է առանձին վագոն՝ գնացքի ամենաետևում։ Ավտոբուսային որոշ ընկերություններ պարզապես հրաժարվում են տեղափոխել կանանց, ինչի հետևանքով նրանք հաճախ ստիպված են քայլել, տաքսի վարձել կամ սեփական մեքենան ունենալ։

Կանանց դրեսս-կոդն այս երկրում բավականին խիստ է․ կանայք ամբողջովին ծածկում են մարմինը՝ բացի ձեռքերի դաստակներից, ոտքի թաթից ու աչքերից։ Հանդերձանքի խստությունը կարող է փոփոխվել՝ կախված երկրի շրջանից։ Ընդ որում՝ զգեստը պետք է լինի պիրկ կտորից և հնարավորինս ազատ լինի՝ չընգծելով մարմինը։

Սաուդյան Արաբիայում բարձրագույն կրթություն ստացող կանանց թիվը էականորեն գերազանցում է համալսարաններում սովորող տղամարդկանց թվին։ Եթե կնոջ խնամակալը թույլ տա՝ նա կարող է անգամ ուսում ստանալ արտերկրում։ Բազմաթիվ կանայք ունեն բժշկական կամ մանկավարժական կրթություն, սակայն, բուհն ավարտելուց։

Կանայք այստեղ չափազանց վաղ տարիքում են ամուսնանում և հաճախ ստիպված լինում կիսատ թողնել ուսումը։ Ամուսնության համար սահմանված նվազագույն տարիքի շեմ երկրում պարզապես չկա, դե իսկ շատ վաղ տարիքում ամուսնացած աղջիկների հղիությունն ու ծննդաբերությունը հաճախ կարող է անգամ մահվան պատճառ դառնալ։

Կանանց արգելված է նաև հյուրեր ընդունել։ Ընկերուհիները գալ, իհարկե, կարող են․ կանայք առանձնանում են տանն իրենց համար հատուկ նախատեսված սենյակում, որը կոչվում է հարիմ։ Իսկ հյուրերին ընդունում են տան՝ տղամարդկանց համար նախատեսված հատվածում, որտեղ կանանց մուտքն, իհարկե, արգելված է։

Այս երկրում կանանց տված դատական վկայությունները երկու անգամ պակաս արժեք ունեն, քան տղամարդկանցը։ Որևէ դատական հայց ներկայացնելու համար կինը պետք է առնվազն 6 տղամարդ վկա բերի։
Բացի այդ՝ երեխան չի կարող ստանալ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, եթե նրա հայրն օտարեկրացի է։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան