Մերկելն ու Պուտինը քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը
Սոչիում այսօր հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մեկուկես ժամ տևած բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, թե քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որին դեմ է Միացյալ Նահանգները:
Ռուսաստանի նախագահի խոսքերով գազատարի շահագործման դեպքում կշարունակի պահպանվել ուկրաինական տրանզիտը, եթե տնտեսական առումով նպատակահարմար լինի: Հարցը քննարկման ժամանակ բարձրացրել է Մերկելը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայի հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Մերկելի հետ մտքերի փոխանակումը Կրեմլի ղեկավարի խոսքերով «բովանդակալից և օգտակար» էր:
Անգելա Մերկելը իր հերթին ասել է, որ Պուտինի հետ քննարկմանը բարձրացրել է մամուլի և մշակույթի ազատության հարցը: Հաստատելով, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են նաև ուկրաինական հակամարտությունը, նա ընդգծել է, որ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը արդիական է՝ այդ թվում հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված:
Մերկելի այցը Սոչի դարձել է գերմանական կառավարության երրորդ ներկայացուցչի այցը Ռուսաստան վերջին երկու շաբաթվա ընթացքում․ մայիսի 10-ին Մոսկվա էր այցելել Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, մայիսի 15-ին՝ էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտայերը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան