Շվեյցարիայում կինը 7700 դոլար թեյավճար է թողել մեկ բաժակ սուրճի դիմաց
Ցյուրիխում ռուս կինը, օգտագործելով իր բանկային քարտը, սրճարանում մեկ գավաթ սուրճի համար վճարելիս պատահաբար իր PIN-ծածկագիրն է հավաքել որպես թեյավճար, ինչի արդյունքում 7709.70 շվեյցարական ֆրանկ ($7,732) է վճարել՝ 23.70 ֆրանկ ($23.76) հաշվի դիմաց:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարին, երբ 37-ամյա Օլեսյա Շչեմյակովան որդու հետ սրճարան է այցելել, որտեղ խմորեղեն ու սուրճ է պատվիրել: Այդ ժամանակ չէր էլ կարող պատկերացնել, որ կվճարի մարդկության պատմության մեջ ամենամեծ հաշիվներից մեկը:
Իր սխալը Օլեսյան հասկացել է միայն ամսվա վերջում, երբ ստացել է իր քարտային գործարքների քաղվածքը:
Նա դիմել է իր կրեդիտային քարտը սպասարկող ընկերությանը՝ փորձելով եղանակ գտնել վճարած գումարը հետ ստանալու համար, սակայն պաշտոնատար անձինք հայտնել են, որ ոչինչ չեն կարող անել, քանի որ կատարվածը չի կարող դիտարկվել որպես խարդախություն:
Այնուհետև կինը դիմել է սրճարանի տիրոջը՝ փորձելով հասկացնել, որ ինքը մտադիր չի եղել նման թեյավճար թողնել: Վերջինս նշել է, որ հասկացել է դա և պատրաստվում է գումարը վերադարձնել մարտի վերջին: Սակայն երբ ժամանակը եկել է, նա սկսել է չպատասխանել կնոջ զանգերին և անհետացել է:
Նա դիմել է նաև տեղի թերթերից մեկին և ամեն կերպ փորձում է վերադարձնել իր գումարը, քանի որ ներկա պահին աշխատանք չունի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը