ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ, երբ այն կազմվի
«Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովրդինը եւ նրանց խորհրդարանի անդամներինը»: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, այս մասին է ասել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը։
«Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով եւ համաձայն սահմանադրության ու բոլոր կանոնների: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով գնալ կառուցողական երկխոսության: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձեւավորում համաձայն բոլոր կանոնների եւ ի նպաստ բոլոր հայերի շահերի:
Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն վայելող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի»,- ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը