Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆիյոնի կնոջ գործով
Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատանքի տեղավորման գործով, հայտնում է Le Parisien-ը:
Պարբերականի ներկայացրած փաստաթղթում թվարկված են բյուջեի միջոցների հափշտակման, հասարակական ունեցվածքի օգտագործման եւ վաճառման վրա ազդեցության համար առաջադրված մեղադրանքները:
Ֆիյոնը կնոջ հետ սկանդալի կենտրոնում է հայտնվել Le Canard Enchaine-ի հրապարակումից հետո, որում նշված էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի Ֆրանսիայի ազգային վեհաժողովում (խորհրդարանի ստորին պալատը) ամուսնու օգնական է ձեւակերպված եղել, բայց փաստացի ոչ մի պարտականություն չի ունեցել: Այդ ընթացքում նա ընդհանուր 500 հազար եվրո է ստացել:
Համանման մեղադրանքներ են առաջադրվել նաեւ քաղաքական գործչի երեխաներին:
Ավելի վաղ Ֆիյոնը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կհանի, եթե իրեն պաշտոնական մեղադրանքներ առաջադրվեն: Սկանդալը Ֆիյոնի վարկանիշի վրա շատ է ազդել, որը մինչ այդ նախընտրական մրցարշավի ամենահայտնի մասնակիցն էր:

















































Ֆիյոնը հրաժարվել է քննարկել իր կնոջ մասին նոր սկանդալային տվյալները
Ֆիյոնի նախընտրական արշավի ղեկավարը հրաժարական է տվել
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...