ԱՄՆ-ն Իսրայելի վրա ազդեցություն չի գործում Սիրիայում ռազմական գործողությունների անցկացման հարցում
Իսրայելի իշխանությունները ինքնիշխան որոշումներ են կայացնում Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ, ու ԱՄՆ-ն դրանց վրա որեւէ ազդեցություն չի թողնում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը կայացնում է իր սեփական ինքնիշխան որոշումները, ու ես չեմ անկեղծ ասած, չեմ համարում, որ մենք դեր ենք կատարում այդ որոշումների կայացման հարցում»,- ասել է նա՝ պատասխանելով արաբական հանրապետությունում հրեական պետության ռազմական գործողությունների մասին հարցին։
Պենտագոնի ղեկավարը հերթական անգամ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործողությունները իր ժողովրդի հանդեպ, նաեւ Իրանի գործողությունները Սիրիայում։
Միաժամանակ Մեթիսը շեշտել է, որ Իսրայելի պնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ անցած շաբաթ Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ չի քննարկվել Թեհրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը։ Նա նշել է, որ Իսրայելը մտահոգված է Սիրիայի տարածքում Իրանի հարձակման հնարավորությամբ։ «Իրանական ուժերը կամ դրանք խամաճիկային ոււժերը փորձել են մոտենալ իսրայելական սահմանին, շատ մոտենալ։ Ու դուք տեսաք, որ Իսրայելն այդ կապակցությամբ միջոցառումներ է ձեռնարկում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հետևում է Մերձավոր արեւելքում իսլամական հանրապետության գործողություններին։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը