ԱՄՆ-ն կսատարի անվտանգության համակարգի ամրապնդման Վրաստանի պարտավորությունները
Վրաստանը քաղաքակրթության համար ռազմավարական կարեւոր սահմանագիծ է զբաղեցնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը Թբիլիսիում ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովի բացմանը ելույթ ունենալիս, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ամրապնդել արդարադատության եւ դատարանների անկախության համակարգը:
«Դուք ակտիվորեն առաջ եք ընթանում ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով: Սա անչափ ուժեղ եւ ծանր ճանապարհ է: Սա ամրապնդում է ժողովրդավարությունը, ներդրումները եւ Վրաստանի բնակիչներից յուրաքանչյուրի հոգում հավատը»,- շեշտել է նա:
«Այս տարածաշրջանում Վրաստանն ամրագրել է ժողովրդավարական երկրի իր անունը: Մենք Վրաստանի կառավարությանն ու խորհրդարանին կոչ ենք անում ամրապնդել արդարադատության եւ դատարանների անկախության համակարգը: Պարտադիր պետք է լինի ոչ միայն բարեփոխումների իրականացումը, այլեւ դրանց իրական մարմնավորումը գործով»,- նշել է Միթչելը:
Նրա խոսքով՝ երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ Վրաստանի կառավարության քայլերն արժանի են հավանության: Միթչելը միաժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսատարի անվտանգության համակարգի ամրապնդման Վրաստանի պարտավորությունները:
«Մենք իսկապես հավանություն ենք տալիս տնտեսության զարգացման ուղղությամբ Վրաստանի կառավարության եւ վարչապետի քայլերին: Վրաստանի կառավարությունն աշխատում է ռազմական համակարգի ամրապնդման համար եւ սերտորեն համագործակցում է ԱՄՆ Զինված ուժերի հետ: Մենք աջակցում ենք ռազմական ուժեղ բազա եւ համակարգեր ստեղծելու Վրաստանի պարտավորությանը: Սա կարեւոր է ոչ միայն Վրաստանի պաշտպանական հնարավորությունների համար, այլ նաեւ գլոբալ անվտանգության:
Նա նշել է, որ 2018 թվականի օգոստոսին եւս մեկ տարեթիվ է նշվում՝ Վրաստան Ռուսաստանի ներխուժման 10-ամյակը:
Միթչելը շեշտել է, որ ԱՄՆ-ն միանշանակ դատապարտում է Ռուսաստանի կողմից վրացական հողերի օկուպացիան եւ հաստատուն կերպով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է Ռուսաստանի կողմից վրացական հողերի օկուպացիան: Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները Վրաստանի տարածքներն են: Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանններում»,- հայտարարել է Ուես Միթչելը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի