Մակրոնն ու Ռոհանին քննարկել են Իրանի միջուկային համաձայնագիրը
Ֆրանսիայի եւ Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Հասան Ռոհանին պայմանավորվել են պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Ավելի քան մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը առաջարկել է ընդլայնել քննարկումը՝ « երեք լրացուցիչ եւ կարեւոր թեմաների» ներառման համար՝ այդ թվում նաեւ բալիստիկ հրթիռների ծրագիրը, Իրանի միջուկային գործունեությունը 2025 թվականից հետո եւ «հիմնական տարածաշրջանային ճգնաժամերը» Մերձավոր Արեւելքում:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ Ռոհանին նշել է, որ Իրանը որեւէ սահմանափակում չի ընդունի միջուկային համաձայնագրի շրջանակներից դուրս իր պարտավորություններից զատ:
«Հաշվի առնելով քաղաքական, մշակութային եւ տնտեսական ոլորտներում փոխադարձ համագործակցության բավականին լավ հնարավորությունները, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային խնդիրները, մենք վճռական ենք մեր Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում մեր հարաբերություններն ամրապնդելու հարցում»,- ասել է նա: Ռոհանին նշել է, որ միջուկային համաձայնագրի պահպանումը կնպաստի տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:
«Վստահությունը մեր հարաբերությունների հիմքն է, եւ Իրանի միջուկային համաձայնագիրը Իրանի եւ Արեւմտյան երկրների միջեւ վստահության կարեւոր հենասյուն է», - ասել է նա:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը