Սիրիական բանակը 4 բնակավայր է ազատագրել Եփրատի արևելյան ափերին
Սիրիական բանակի զինվորներին և աշխարհազորայինների ջոկատներին կիրակի հաջողվել է 4 բնակավայր գրավել Դեր Զոր նահանգում՝ Եփրատ գետի արևելյան ափերին (Դամասկոսից 420 կմ հեռավորությամբ):
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է սիրիական լրատվական կայքը՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին: Աղբյուրի տվյալներով՝ սիրիական զորքերի ազատագրած Ջնեյնա, Ջեյա, Շարմաթ էլ Հուսան և Խովեյկա բնակավայրերը նախկինում գտնվել են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի ձեռքերում:
Քրդական աղբյուրը, իր հերթին, պաշտոնական հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ քրդական ջոկատները պատասխան գործողություններ են իրականացրել և սիրիացի զինծառայողների հետ մարտերից հետո վերականգնել են վերահսկողությունը 4 բնակավայրում:
Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր նահանգի մեծ մասն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից 2017-ի նոյեմբերին ազատագրվել է կառավարական ուժերի կողմից:
Սակայն Եփրատի արևելյան ափերին զինվորական գործողություններն ԻՊ-ի և արաբաքրդական կազմավորումների դեմ շարունակվում են:


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը