Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ միջոցառումը
Գերմանիայի Հյուսիսային Ռեն Վեսթֆալիա նահանգում չեղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ Զոլինգենի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը։
Աղբյուրը նշում է, որ միջոցառումն ավելի վաղ ծրագրված է եղել տեղի կառավարության կողմից, սակայն այժմ չեղարկվել է Թուրքիայում կայանալիք վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ այն Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կողմից որպես քաղաքական քարոզչության հարթակ չդարձնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիան, Նիդեռլանդները և Գերմանիան նախկինի պես չեն թույլատրի Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներին նախընտրական քարոզչությամբ զբաղվել տեղի թուրքական համայնքների շրջանակում:
Անցյալ տարի Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ այդ երկրի իշխանությունների կողմից թուրք պաշտոնյաներին իրենց նախընտրական քարոզչության շրջանակներում տեղի թուրքական համայնքի առաջ ելույթ ունենալու թույլտվություն չտալու համար:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը