Բրիտանիան արգելափակել է ՌԴ-ի հետ համաձայնագիրը կրթությունը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին
Մեծ Բրիտանիան արգելափակել է Ռուսաստանի հետ համաձայնագիրը կրթությունը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին։ Այս մասին ասված է Լոնդոնում ՌԴ դեսպանատան հայտարարությունում, փոխանցում է ՌԲԿ-ն։
Սրան հետեւել է Բրիտանիայի անկախ դպրոցների միության (ISC) տվյալների մասին մեկնաբանությունը, որը հրապարակել է The Telegraph թերթը։
Միության տվյալներով՝ 2015 թ․Բրիտանիայի մասնավոր ուսումնական հաստատություններում սովորել են 2795 աշակերտներ ՌԴ-ից, իսկ 2018թ․-ին նրանց թիվը կրճատվել է 40 տոկոսով՝ հասնելով 1699-ի։
Դեսպանության մամուլի ծառայությունում շեշտել են, որ բրիտանական մասնավոր կրթությունը կորցնում է գրավչությունը ռուսների համար երկու երկրների հարաբերությունների վատթարացման եւ հակառուսական քարոզչության ֆոնին։ Բացի այդ, ռուսաստանցիները մտավախություն ունեն, որ իրենց երեխաները կհայտնվեն անբարյացակամ միջավայրում։
«Պահպանողականնների կառավարության ոչ խելամիտ քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում Բրիտանիայի կրթական ոլորտի դրության վրա, առանց այդ էլ Brexit-ի հաշվարկվող վնասների հետ»,-հավելել են դեսպանությունում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Բրիտանիայի հարաբերությունները վատթարացել էին նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիա Սկրիպալի թունավորումից հետո։
Բրիտանիայի իշխանությունները հայտարարել էին, որ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան թունավորվել էին «Նովիչոկ» նյարդակաթվածային թույնով, եւ դրանում մեղադրել ՌԴ-ին: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ