Ամերիկացի սենատոր․ Թրամփը արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի
Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը ներկայացնում է Հարավային Կարոլինա նահանգը, համարում է, որ եթե ԿԺԴՀ-ն դադարեցնի իր միջուկային ծրագիրը ու Կորեական թերակղզում իրավիճակը հանդարտվի, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետք է Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել։ Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին ու Չինաստանին համոզել է, որ ինքը լրջորեն է տրամադրված փոփոխություններին։ Մենք դեռ չենք հասել դրան, բայց եթե դա տեղի ունենա, այդ ժամանակ նախագահ Թրամփը արժանի կլինի Խաղաղության նոբելյան մրցանակի»,- համարում է սենատորը։
Գրեմը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարին հաջողվել է համոզել ԿԺԴՀ-ին, որ նա երկու տարբերակ ունի՝ կամ կարող է «նորմալ երկիր» դառնալ, կամ էլ՝ հրթիռաշինությունը շարունակելու դեպքում, կործանման դատապարտվել։
Ապրիլի 27-ին սահմանամերձ Փհանմունջոմ կետում կայացել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև պատմական հանդիպումը։ Այդ բանակցությունները Սեուլի ու Փհենյանի միջև բարձր մակարդակի վրա առաջին հանդիպումն էր ավելի քան տասը տարվա ընթացքում։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը