Պուտինը հանձնարարել է աշխարհի նոր քարտեզ ստեղծել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է աշխարհի քարտեզ ստեղծել, որը չի խեղաթյուրի այս կամ այն օբյեկտների անվանումների մասին «պատմական եւ աշխարհագրական ճշմարտությունը», հաղորդում է ՌԲԿ-ն:
Նրա խոսքով՝ այսօր «մենք բախվում ենք մի իրավիճակի հետ, երբ անցյալ դարերում եւ տասնամյակներում հետազոտողների եւ ճանապարհորդների կողմից տրված ռուսական անվանումները աստիճանաբար դուրս են մղվում աշխարհի քարտեզից»:
Այսպիսով, նրա խոսքով, «մոռացվում է մոլորակի ուսումնասիրության եւ գիտության զարգացման մեջ ունեցած Ռուսատանի ավանդը»: Որպես օրինակ Պուտինը բերել է Անտարկտիդան, որտեղ առաջին բացահայտողներ Լազարեւի եւ Բելինգսհաուզենի կողմից «տրված անունները, դուրս են եկել շրջանառությունից»:
Պուտինը նշել է, որ դրա պատճառներից մեկը ժամանակակից հայրենական քարտեզների բացակայությունն է, որոնք փոխարինվել են օտարեկրյա քարտեզներով, որտեղ «որպես կանոն շրջանառվում են աշխարհագրական օբյեկտների երկրորդային անունները».
«Մենք չենք պատրաստվում որեւէ մեկին որեւէ բան պարտադրել, բայց մենք իրավունք չունենք չարձագանքելու այս դեպքում պատմական եւ աշխարհագրական ճշմարտության եւ արդարության խեղաթյուրմանը», - եզրափակել է Պուտինը:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը