8-ամյա ճապոնացին մարզվում է օրական 4 ժամ և կրկնօրինակում Բրյուս Լիի բոլոր հնարքները (տեսանյութ)
Ճապոնիայի Նարա քաղաքում բնակվող 8-ամյա Ռյուսեյ Իմայը իրեն նվիրել է Բրյուս Լիի մարտարվեստի կրկնօրինակմանը:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, փոքրիկ ճապոնացին, չնայած իր տարիքին, օրական 4 ժամ է մարզվում և արդեն հասցրել է իր կուռքի պես մարզված կառուցվածք զարգացնել:
Աշխարհը Ռյուսեյի մասին առաջին անգամ տեղեկացավ երեք տարի առաջ, երբ համացանցում տարածվեց նրա մասնակցությամբ տեսանյութը Բրյուս Լիի հնարքները կրկնօրինակելիս: Տեսանյութում ճապոնացի փոքրիկը նմանակում էր 1972-ի «Խաղ մահվան հետ» ֆիլմի տեսարաններից մեկը:
Ճանաչվածություն ձեռք բերելով՝ երեխան նաև մասնակցել է տաղանդների «Սուպեր երեխաներ» հեռուստաշոուին:
Ռյուսեյ Իմայը ներկայում ավելի քան 290 000 հետևորդ ունի Facebook-ում և շուրջ 33 000 հետևորդ՝ Instagram-ում: Տղան նաև իր յութուբյան ալիքն է վարում, որտեղ իր հայրիկի հետ միասին կանոնավոր տեսանյութեր են տեղադրում, թե ինչպես է վերջինս պարապում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը