Հանդիպել են Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները (Տեսանյութ)
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, դրանից հետո ղեկավարներն անցել են բուն բանակցային գործընթացին, որը տեղի է ունեցել սահմանային Պհանմունջոմ բնակավայրում:
Հայտնի է, որ բանակցությունների առաջին փուլն ավարտված է: Դրա արդյունքներից պարզ է դարձել, որ Կիմ Չեն Ընը կոչ է արել վերջ տալ երկու պետությունների միջև առճակատմանը, մինչդեռ Մուն Չժե Ինն առաջարկել է կարգավորել երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը:
Նշվում է, որ օրվա ընթացքում Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը մտադիր են քննարկել Փհենյանի ու Սեուլի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր:
Պարբերականը նկատում է, որ Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը