ԱՄՆ-ի սենատորները ցանկանում են արգելափակել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային
ԱՄՆ-ի սենատորները ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 Lightning II կործանիչների վաճառքը ամերիկյան բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի դեմ դատավարության կապակցությամբ, գրում է The Hill-ը:
Սենատորներ Ջեյմս Լենքֆորդը, Ժաննա Շահինը եւ Թոմ Թիլիսը ներկայացրել են Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման կանխարգելման մասին օրինագիծը: Ենթադրվում է, որ Թուրքիան 116 F-35A կործանիչներ կգնի:
Սենատոր Լենքֆորդն իր հայտարարության մեջ նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «շարունակել է խելացնոր կառավարման եւ օրենքի գերակայության անտեսման ուղին, ինչի կապակցությամբ F-35-ի փոխանցումը ավելի ռիսկային է դարձել: «Թուրքիայի ռազմավարական լուծումները, ցավոք, ավելի ու ավելի շատ չեն համապատասխանում պահանջներին, երբեմն էլ հակասում են Միացյալ Նահանգների շահերին», - շարունակել է նա:
Սենատոր Թիլիսն ասել է, որ «Էրդողանի կառավարությունը պետք է հասկանա, որ Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի ամերիկացի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, այդ թվում` Թուրքիային F-35 փոխանցման կանխումը»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը