Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է։ Այդ մասին Բուշ ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ ՄքԳրեթը հայտնել է Twitter-ում։
«Նա արձագանքում է բուժմանը, և թվում է՝ վերականգնվում է»,- նշվում է պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 93-ամյա Ջորջ Բուշ ավագը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 1989-1993 թվականներին։
Նախորդ շաբաթ կյանքից հեռացել է նրա կինը՝ Բարբարա Բուշը, որի հետ նա ապրել է 73 տարի։ Նախկին առաջին տիկինը մահացել է 92 տարեկանում՝ Հյուսթոնի իր տանը: Բարբարա Բուշն ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, որի և՛ ամուսինը, և՛ որդին զբաղեցրել են Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը