Գոհ են հասցրած հարվածներից եւ վնասներից
G7-ի նախարարական հանդիպման ժամանակ կարեւորվել է քիմիական զենքի ոչնչացման նպատակով Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ հասցված հրթիռային հարվածի կարեւորությունը: Տորոնտոյում կայացած G-7 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) նախարարական հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ամերիկյան վարչության ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Միացյալ Նահանգները չեն կարծում, որ վերականգնման համար որեւէ օգնություն է պետք ուղղել Ասադի ռեժիմի կողմից վերահսկող շրջաններին»,- նշել է պաշտոնյան, որի հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները հիշեցրել են, որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երկրում քիմիական զենքի ոչնչացման երաշխավոր եւ չի կատարել իր պարտավորությունները: Ընդ որում, G-7-ում համոզված են, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա Ժնեւյան գործընթացի միջոցով՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո:
«Երբ մենք քննարկում եւ կշռադատում ենք հետագա գործողությունները, մենք չենք ցանկանում, որպեսզի ֆինանսավորումն ուղղվի Ասադի կողմից վերահսկվող տարածքներին: Մենք չենք ցանկանում վերականգնել Ասադի ռեժիմի իշխանության տակ գտնվող գոտիները», - պարզաբանել է նա: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը պատմել է, որ նախարարական հանդիպման ժամանակ կարեւորվել է քիմիական զենքի ոչնչացման նպատակով Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ավելի վաղ հասցված հրթիռային հարվածի կարեւորությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը