ԱՄՆ-ում հայ կնոջը ձերբակալել են խարդախության համար
Քալիֆորնիայի Մոնթեբելլո քաղաքի հայ բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել մեղադրանք են առաջադրել խարդախության 82 դրվագներով։ Նրա հանցանքներից տուժել են թվով 49 անձինք։
48-ամյա Ռոմինա Աիդա Զադորյանը խարդախություններն արել է միգրացիոն ծառայություններ մատուցելիս։ Նա գործընկերներին վիզաներ, գրին-քարտեր, նաեւ քաղաքացիության հայցեր է խոստացել եւ յուրացրել 630 հազար դոլար։ Նա հաճախորդներին խաբել է, թե իրավաբան է, աշխատում է կառավարության համար եւ լավ կապեր ունի։ Զադորյանն իր ապօրինի բիզնեսը վարել է տանից, 2014-2017 թվականներին։ Նա երեկ կանգնել է դատարանի առաջ եւ իր մեղքը չի ընդունել։
Հայտնի է, որ 2009 թվականին Զադորյանը դատապարտված է եղել գողության համար։ Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 2-ին։ Զադորյանի համար 1,2 մլն դոլար գրավ է նշանակվել, նրան սպառնում է մինչեւ 60 տարվա ազատազրկում։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը