Sharjah FIDE Grand Prix. Լեւոն Արոնյան vs Ֆրանսիսկո Վալյեխո
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում շարունակվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում հանգստյան օրվանից հետո փետրվարի 24-ին կկայանա 6-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Հայ գրոսմայստերը նախորդ 5 պարտիաներն ավարտել է ոչ ոքի եւ Վալյեխոյի պես վաստակել 2.5 միավոր: Նա մեկական միավոր զիջում է առաջատարներ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628): Մրցաշարը կավարտվի փետրվարի 27-ին:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում