ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքից, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, ում անունը չի բացահայտվում:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնում С-400-ի և ՆԱՏՕ-ի զինատեսակների համատեղելիության վերաբերյալ և նույնիսկ հակաօդային պաշտպանության իր պահանջները բավարարելու համար համապատասխան այլընտրանք առաջարկում իր դաշնակցին՝ С-400-ից հրաժարվելու դեպքում:
«Չի բացառվում, որ հակառակ դեպքում Անկարան կարող է բախվել ամերիկյան պատժամիջոցներին», - գրում է կայքը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար:
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա:


















































Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը
Էրդողանը խոստացել է շարունակել Թուրքիայի անվտանգության ամրապնդումը նաև С-400-ի գնումով
Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»
Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան