Մունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերի
Ամերիկյան մայրցամաքում անցկացվող ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը շարունակում է լարված պայքարով պահել ֆուտբոլասերների ուշադրությունը։ Մրցաշարը հերթական անգամ ցույց տվեց, որ խաղի մեկնարկից առաջ գլխավոր հավակնորդ համարվող թիմի կարգավիճակը դեռևս հաջողության երաշխիք չէ։ Դրա վառ օրինակն առաջնությունից մի շարք ուժեղ հավաքականների, այդ թվում՝ Գերմանիայի և Բրազիլիայի, վաղաժամ դուրս մնալն է։
Առաջնության 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումներում Իսպանիայի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիային։ Հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունեցավ նաև այն պատճառով, որ դարձավ պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերջին ելույթն աշխարհի առաջնություններում։ 41-ամյա ֆուտբոլիստի համար սա վեցերորդ և, փաստորեն, վերջին Մունդիալն էր։
Ավելի վաղ Մունդիալին հրաժեշտ էին տվել նաև խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Նրանց հավաքականները չկարողացան շարունակել պայքարը փլեյ-օֆֆ փուլում, ինչից հետո երկու ֆուտբոլային աստղերի համար ավարտվեց աշխարհի առաջնությունների պատմությունը։
Առաջնությունը լքեց նաև հյուրընկալող երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի հավաքականը՝ 1:4 հաշվով պարտվելով Բելգիայի ազգային թիմին։ Մինչ այդ պայքարից դուրս էին մնացել նաև մյուս երկու հյուրընկալող երկրների հավաքականները․ Մեքսիկան համառ պայքարում 2:3 հաշվով պարտվել էր Անգլիային, իսկ Կանադան 0:3 հաշվով զիջել էր Աֆրիկյան մայրցամաքը ներկայացնող Մարոկկոյի հավաքականին։
Այսպիսով, աշխարհի 23-րդ առաջնության մնացած հանդիպումները կանցկացվեն առանց հյուրընկալող երկրների հավաքականների մասնակցության։ Իսկ մրցաշարի գլխավոր հանդիպումը՝ եզրափակիչը, տեղի կունենա հուլիսի 19-ին՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում գտնվող ՄեթԼայֆ մարզադաշտում։
Top-news.am


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը