Աֆրինի բժիշկները ենթադրում են, որ թուրքական զորքերը քլոր են կիրառել
Սիրիայի հյուսիսում Աֆրին քաղաքի շրջակայքում Էլ -Մզեյնա բնակավայրի վեց բնակիչներ տուժել են թունավոր գազով լիցքերի կիրառումից։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ նրանցից երկուսը դեռ ծանր վիճակում են։
«Մյուս չորսի ինքնազգացողությունը կայունացել է,- ասել է տեղի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամեդը,- Մենք փորձում ենք հիմա պարզել, թե ինչ թունավոր գազ է կիրառվել գնդակոծության ժամանակ»։
Քրդական Firat գործակալությունը փոխանցում է, որ Աֆրինի հիվանդանոցում բժիշկները հակված են կարծել, որ թուրք զինվորականները ու նրանց կողմից մարտնչող «Սիրիական ազատ բանակի» խմբավորումները փետրվարի 16-ին քլոր են կիրառել։
Հունվարի 20-ից, երբ ԱՆկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դեմ, քրդական աղբյուրները բազմիցս թուրքական զորքերին մեղադրել են նապալմի գործածման մեջ, սակայն թունավոր նյութերի գործածման մասին առաջին անգամ են հայտնում։
ՍԱՆԱ-ն հայտնում է, որ Աֆրինում տասնյակ մարդ՝ մեծ մասը կին ու երեխա, տուժել են հրետանակոծության ու ռմբակոծության հետևանքով։
Հունվարի 20-ից Թուրքիան սիրիական Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը։ Անկարան ահաբեկիչ է համարում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչներին ու դրա Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, որոնց շարքերում նաև կանայք են մարտնչում։


















































Չի կարելի Աֆրինը փոխանցել Դամասկոսի վերահսկողությանը, իսկ Ասադի ռեժիմը պետք է հեռանա. Թուրքիայի ԱԳ նախարար
Ջաֆարի. Սիրիա ահաբեկիչների ներթափանցման համար Թուրքիան բացել է սահմանները
Էրդողանը սպառնում է մտնել Աֆրին և հասնել մինչև Մանբիջ, որտեղ ամերիկյան զորքեր կան
Էրդողանը սպառնում է վրեժ լուծել Աֆրինում զոհված թուրք զինվորների համար
Աֆրինի քրդերը հրապարակել են թուրք զինվորների թաքստոցը հողին հավասարեցնելու տեսագրությունը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան