Ջաֆարի. Սիրիա ահաբեկիչների ներթափանցման համար Թուրքիան բացել է սահմանները
Թուրքական կառավարությունը տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջեւ սահմաններ է բացել Սիրիա ներթափանցելու համար եւ նպաստել է նրանց գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքիայի կառավարությունը սահմաններ է բացել տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջեւ Սիրիա մտնելու համար », - ասել է նա:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը նշել է, որ թուրքական կառավարությունը նպաստել է ահաբեկիչների սպառազինությանը եւ նրանց գործունեության ֆինանսավորմանը, նրանց համար իրենց տարածքում ստեղծել ռազմական վերապատրաստման ճամբարներ, ինչպես նաեւ հեշտացրել է նրանց հասանելիությունը քիմիական զենքին:
Ջաֆարիի խոսքով՝ ահաբեկչական խմբավորումները «թուրքական կառավարության հրահրմամբ» Հալեպում գործարաններ են կողոպտել, թալանի արժեքը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներով:
Ջաֆարին ընդգծել է, որ Թուրքիան իր պաշտոնական հայտարարություններում հրաժարվել է պահպանել 2401 բանաձեւի դրույթները Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը ցանկացած պահի կարող են մտնել Աֆրինի կենտրոն:
«Մեր նպատակն Աֆրինն է....Ընդհանուր 3171 զինյալ է վերացվել: Աֆրինի կենտրոնը շրջապատված է: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մտնել Աֆրինի կենտրոն», — Haberturk-ին ասել է Էրդողանը:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան