Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին մոտակա ժամանակներս հրավիրել է այցելել Փհենյան: Այս մասին շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներին հայտնել է հարավկորեական նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակությունը այսօր Երկնագույն տանը կայանալիք բանակցությունների ժամանակ փոխանցել է այդ ուղերձը Մուն Չժե Ինին: Դրանում, ներկայացուցչի խոսքով՝ Կին Չեն Ընը ցանկություն է հայտնել հանդիպել հարավկորեական ղեկավարի հետ «որքան հնարավոր է շուտ»:
Բացի այդ, Կորեայի հանրապետության նախագահը Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Փհենյանին կոչ է արել Վաշինգթոնի հետ երկխոսություն սկսել:
Հյուսիսային Կորեայի 22 հոգուց բաղկացած պատվիրակությունը փետրվարի 9-ին ժամանել էր Հարավային Կորեա, որպեսզի մասնակցի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:Պատվիրակությունը գլխավորում է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամը, որը համարվում է երկրի «արարողակարգային» ղեկավարը:


















































Կիմ Չեն Ընը զորամաս է այցելել ռուսական Lada Priora մեքենայով
Հարավային Կորեայի Նախագահը հանդիպել է Կիմ Չեն Ընի քրոջ հետ
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան